Նկարագրություն՝ Գինին պատրաստված է Արարատի մարզի Տափերական գյուղի՝ 800-1000 մետր ծովի մակարդակից բարձրության գտնվող մեր այգիներում աճող Կանգուն խաղողից։ Արարատյան դաշտի փոփոխական եղանակին հարմարվող ու ցրտադիմացկուն այս խաղողից ստացվել միներալությամբ հարուստ, թեթև և տեղանքի, խաղողի սորտի առանձնահատկություններն արտահայտող երիտասարդ էլեգանտ գինի։
Գունը՝ ոսկեփայլ, բաց ծղոտագույն։
Բույրը՝ ցիտրուսային մրգերի, ծաղկած խնձորենու և սեխի գրավիչ փունջ։
Համը՝ հարուստ միներալությամբ, հաճելի թթվայնությամբ, թարմացնող։
Պատմությունը՝ Այս սպիտակ անապակ գինին կշոյի քմահաճ քիմքն իր թարմությամբ և կլցնի հոգին։ Այն հարգանքի տուրք է արագիլներին։ Այս ազնվաշուք թռչուններն ու խաղողն Արարատյան դաշտավայրի բնության և մշակույթի անբաժան մասն են։ Ամեն աշնան նորելուկ արագիլները բները լքելիս ճախրում են խաղողի այգիների վրայով, ուր հասուն խաղողն սպասում է այգեկութին։