Կատեգորիա
Գինու տեսակ
Խաղողի տեսակ
Թնդությունը՝
13.8%
Բերքահավաքի տարեթիվը`
2018
Սուլֆիտների առկայություն`
130 մգ/լ
Շաքարը՝
2.0 գ/լ
Տիտրվող թթվայնությունը`
6.6 գ/լ
Գինեգործը՝
Արտեմ Ջրաղացպանյան
Շշի տարողությունը`
750 մլ
Հնացում`
Չժանգոտվող մետաղյա պահաման 5 ամիս, շշում ոչ պակաս 2 ամիս
Համադրվող սննդատեսակը`
Խորհուրդ է տրվում մատուցել սպիտակ մսի ուտեստների, ձկնամթերքի և պանրի փափուկ տեսակների հետ:

Արևմտյան Հայաստանից Արարատյան դաշտավայրի հնագույն գինեգործական ավանդույթներով հայտնի պատմական Արմավիր մայրաքաղաքի Բլուր թաղամասի տարածք տեղափոխված մեր պապերը հիմնել են այգիներ, կառուցել գինու հնձան, գետնափոր մառան և ավանդույթի ուժով պատրաստել սեփական գինին՝ փոխանցելով այդ ավանդույթը սերունդներին: Արևահամ խաղողի, վերամշակման ավանդական եղանակների և ժառանգված ավանդույթների համադրություններից են ստեղծվում Ջրաղացպանյան գինիները, որոնք հասունանում և հնորակվում են 1890-ականներին կառուցված հինավուրց մառանում՝ ձեռք բերելով բացառիկ երանգներ:

Համտեսային նշումներ. Ծաղկային, մրգային, նուրբ բույր՝ մեղրամոմի նրբերանգներով, համ ներդաշնակ, մրգային, հավասարակշված դուրեկան թթվություն: