«Ոսկեվազ Կարասի Կոլեկցիա, Ոսկեհատ»-ը այն հազվագյուտ հայկական գինիներից է, որն արտացոլում է Ոսկեհատ խաղողի տեսակը իր տերուարով: Այս գինին պատրաստված է հնագույն վազերից քաղված Ոսկեհատ խաղողից, որն աճում է ծովի մակերևույթից 1000մ բարձրության վրա: Գինու պատրաստման համար կիրառվել է գինեգործական երկու գործիքի՝ կարասի և հայկական կաղնուց պատրաստված տակառի ներդաշնակ համադրությունը: Այս գինին արտացոլում է Հայաստանի իրական բնույթը:
Կատեգորիա
Գինու տեսակ
Խաղողի տեսակ
Թնդությունը՝
13.5%
Բերքահավաքի տարեթիվը`
2016
Սուլֆիտների առկայություն`
+
Շաքարը՝
մինչև 4.0 գ/լ
Տիտրվող թթվայնությունը`
3.5 գ/լ և ավել
Գինեգործը՝
Ալեքսեյ Սապսայ
Շշի տարողությունը`
750 մլ
Հնացում`
Գինին ֆերմենտացվում է կարասներում և հնացվում հայկական կաղնուց պատրաստված տակառներում 3-4 ամսվա ընթացքում:
Համադրվող սննդատեսակը`
Խորհուրդ է տրվում համադրել հայկական խոհանոցի, ծովամթերքի և պանիրների հետ: Մատուցել 12-13 °C ջերմաստիճանում:
Արտադրողը
- 2020թ. գինին արժանացել է ոսկե մեդալի «Mundus Vini» 26-րդ Գինու Միջազգային մրցույթին:
- 2019թ. գինին արժանացել է ոսկե մեդալի “Catavinum World Wine & Spirits Competition” մրցույթին:
- 2017թ. գինին արժանացել է ոսկե մեդալի «Mundus Vini» 20 –րդ Գինու Միջազգային մրցույթին: