Կատեգորիա
Գինու տեսակ
Խաղողի տեսակ
Թնդությունը՝
14,5%
Բերքահավաքի տարեթիվը`
2020
Սուլֆիտների առկայություն`
66.17 մգ/դմ³
Շաքարը՝
3,1 գ/լ
Տիտրվող թթվայնությունը`
6.15 գ/լ
Շշի տարողությունը`
750 մլ
Համադրվող սննդատեսակը`
մսային ուտեստներ, սթեյք

Վայելեք հայկական ավանդական գինեգործության լավագույն նմուշներից մեկը` նրբահամ Մեյրոն կարմիր անապակ գինին` պատրաստված հայկական լեռնաշխարհի էնդեմիկ Արենի խաղողի տեսակից, որն աճում է Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ռինդ բնակավայրի հարևանությամբ գտնվող 1450 մ բարձրության վրա սփռված խաղողի այգիներում:
Խմելուց առաջ թույլ տվեք որպեսզի գինին արթնանա և բացահայտի իր արևահամ, նրբագեղ, հասած մրգերի համային գաղտնիքները` ներդաշնակ համադրված թավշյա տտիպությամբ, հաճելի և կայուն հետհամային զգացողություններով, որոնք բնորոշ են ազնվական գինուն: