Արևմտյան Հայաստանից Արարատյան դաշտավայրի հնագույն գինեգործական ավանդույթներով հայտնի պատմական Արմավիր մայրաքաղաքի Բլուր թաղամասի տարածք տեղափոխված մեր պապերը հիմնել են այգիներ, կառուցել գինու հնձան, գետնափոր մառան և ավանդույթի ուժով պատրաստել սեփական գինին՝ փոխանցելով այդ ավանդույթը սերունդներին: Արևահամ խաղողի, վերամշակման ավանդական եղանակների և ժառանգված ավանդույթների համադրություններից են ստեղծվում Ջրաղացպանյան գինիները, որոնք հասունանում և հնորակվում են 1890-ականներին կառուցված հինավուրց մառանում՝ ձեռք բերելով բացառիկ երանգներ:
Համտեսային նշումներ. Մարմնեղ, հատապտղային և ծաղկային երանգներով՝ համեմունքների, բալի, նռան և կաղնեփայտի նրբերանգներով, համում՝ հատապտուղների, կաղնեփայտի և թավշյա տանինների ներդաշնակ նրբերանգներով: