Կատեգորիա
Գինու տեսակ
Խաղողի տեսակ
Թնդությունը՝
13%
Բերքահավաքի տարեթիվը`
2017
Սուլֆիտների առկայություն`
120 մգ/լ
Շաքարը՝
2.0 գ/լ
Տիտրվող թթվայնությունը`
6.5 գ/լ
Գինեգործը՝
Արտեմ Ջրաղացպանյան
Շշի տարողությունը`
750 մլ
Հնացում`
Չժանգոտվող պողպատի պահաման 1տարի, ոչ պակաս 3 ամիս շշերում
Համադրվող սննդատեսակը`
Խորհուրդ է տրվում մատուցել տավարի և գառան մսի ուտեստների, մսային խորտիկների, պանրի պինդ տեսակների հետ:

Արևմտյան Հայաստանից Արարատյան դաշտավայրի հնագույն գինեգործական ավանդույթներով հայտնի պատմական Արմավիր մայրաքաղաքի Բլուր թաղամասի տարածք տեղափոխված մեր պապերը հիմնել են այգիներ, կառուցել գինու հնձան, գետնափոր մառան և ավանդույթի ուժով պատրաստել սեփական գինին՝ փոխանցելով այդ ավանդույթը սերնդեսերունդ: Արևահամ խաղողի, վերամշակման ավանդական եղանակների և ժառանգված ավանդույթների համադրություններից են ստեղծվում Ջրաղացպանյան գինիները, որոնք հասունանում և հնորակվում են 1890-ականներին կառուցված հինավուրց մառանում՝ ձեռք բերելով բացառիկ երանգներ:

Համտեսային նշումներ. Մարմնեղ, մրգային և ծաղկային երանգներով՝ արտահայտված սև հաղարջի, վարդի և համեմունքների նրբերանգներով, համում ներդաշնակություն և թավշյա տանիններ: