Կատեգորիա
Գինու տեսակ
Խաղողի տեսակ
Թնդությունը՝
13%
Բերքահավաքի տարեթիվը`
2017
Սուլֆիտների առկայություն`
+
Շաքարը՝
մինչև 4.0 գ/լ
Տիտրվող թթվայնությունը`
3.5 գ/լ և ավել
Գինեգործը՝
Ժան Պոլ Բերգեր
Շշի տարողությունը`
750 մլ
Հնացում`
Գինին հնացվում է հայկական կաղնուց պատրաստված տակառներում 6 ամսվա ընթացքում:
Համադրվող սննդատեսակը`
Խորհուրդ է տրվում մատուցել մսային ուտեստների, պաստայի և պինդ պանիրների հետ:

Այս յուրահատուկ գինին պատրաստված է Հաղթանակ և Կախեթ խաղողի տեղական տեսակներից, որոնք ձեռքով հավաքվել են Հայաստանի հինավուրց մայրաքաղաքի` Դվինի և Աղավնատուն գյուղի մերձակայքում: Նուռազը ռուբինի գույնով գինի է, որն օժտված է բալի, սալորի, կաղնու փափուկ ներդաշնակ համերով:

Խորհուրդ է տրվում 1 ժամվա ընթացքում դեկանտացիայի ենթարկել և մատուցել 18 °C ջերմաստիճանի ներքո:

  • 2020թ. և 2019թ. գինին արժանացել է արծաթե  մեդալի “Catavinum World Wine & Spirits Competition”  մրցույթին:
  • 2019թ. գինին արժանացել է արծաթե մեդալի «Mundus Vini» 25-րդ Գինու Միջազգային մրցույթին:
  • 2018թ. և 2016թ. գինին արժանացել է բրոնզե մեդալի “Decanter World Wine Awards” Գինու Միջազգային մրցույթին: