Ալլուրիա Հատուկ N3-ը արտադրվել է սահմանափակ քանակությամբ։Այն Պատրաստված է 2019 թվականի բերքից, ավանդական եղանակով, վայրի խմորմամբ՝ առանց կոմերցիոն խմորիչների։ Չեն ավելացվել սուլֆիտներ։
Այս գինին ունի փայլուն մուգ կարմիր գույն քիչ շագանակագույն երանգով, առատ մարմին, հագեցած տանիններ, թթի դոշաբի, սև հաղարջի, հասած բալի բույր, իսկ ըմպելուց հետո թողնում է ընտիր և երկարատև հետնահամ։