Գին
5000 դր.
Կատեգորիա
Քանակ
Հարգելի մրգային օղի արտադրողներ Ձեզ ենք ներկայացնում չոր, ակտիվ խմորասնկերի մաքուր կուլտուրան, որը նախատեսված է հատուկ մրգային օղիների արտադրության համար: Օժտված է ֆրուկտոզի յուրացման հատկությամբ, որի շնորհիվ խորհուրդ է տրվում բոլոր տեսակի մրգերի մրգահյութի խմորման համար: Հանդիսանալով չեզոք կուլտուրա, խմորման ընթացքում արտադրում է նաև մեծ քանակությամբ եթերներ, որոնք պատասխանատու են մրգային նուրբ համահոտային երանգների առաջացման համար՝ նպաստելով թորվածքներում անուշ, մրգային բույրի պահպանմանը: Պահանջկոտ չէ ազոտի նկատմանբ, ունի ալկոհոլի բարձր պարունակության հանդեպ կայունություն: Նախատեսված է օգտագործել բոլոր տեսակի մրգային օղիների՝ ծիրան, խնձոր, տանձ, սալոր, հոն, թութ և այլ մրգային բրենդիների համար:
100 գրամանոց փաթեթով:
Հարցերի դեպքում կապվեք մեզ հատ: