Կատեգորիա
SafOEno™ NDA 21 Իդեալական ընտրություն էլեգանտ ՝ մրգային տոներով օժտված բարձորակ կարմիր գինի արտադրելու համար:
Բնութագրեր.
– միջին, սակայն կանոնավոր խմորման կինետիկա,
– ալկոհոլի նկատմամբ կայունությունը`մինչև 15 ծավ.%,
-խմորման ջերմաստիճանայի տիրույթը ՝ 14-30 ° C (57-86 °F),
– ազոտի նկատմամբ պահանջը՝ 0,8 – 0,9: YAN (մգ/լ)/շաքարի պարունակությունը (գ/լ),
– կիլեր հատկություն,
– գլիցերինի բարձր արտադրություն `մինչև 8 գ/լ,
– ցնդող թթուների միջին արտադրություն, ացետալդեհիդի աննշան արտադրություն,
– SO2- ի չնչին արտադրություն ի համադրությամբ էթիլ կարբամատի ցածր պարունակության,
– բարձր սպիրտների և էսթերների միջին արտադրության շնորհիվ ստացվող գինու փունջը ավելի ամբողջական է դառնում:
– գունավոր պիգմենտների շատ ցածր ադսորբցիա:
SafOEno ™ NDA 21 -ը խորհուրդ է տրվում ներդաշնակ, ուժեղ և մրգային կարմիր գինիների արտադրության համար: Ի հեճուկս գլիցերինի բարձր արտադրության SafOEno ™ NDA 21- ը լավ կլորություն և գերազանց հավասարակշռություն է հաղորդում պատրաստի գինուն: Խմորասնկի բջջապատի կողմից գունավոր պիգմենտների ցածր կլանումը թույլ է տալիս արտադրել ինտենսիվ գունավորված կարմիր գինիներ:
SafOEno ™ NDA 21-ի օգտագործումով գերազանց արդյունք է ստացվում այնպիսի միջազգային սորտերից գինու արտադրության ժամանակ՝ ինչպիսիք են Merlot, Cabernet Sauvignon և Syrah աշխահահռչակ սրտերը: Այն նաև լավ արդյունք է տալիս միջերկրածովյան խաղողի սորտերից ստացված գինիներում ինչպիսիք են Mourvèdre, Carignan և Zinfandel: Գինիները բնութագրվում են ինտենսիվ և արտահատված մրգային և համեմունքային տոներով:
Ելնելով իր ծագումից ՝ SafOEno ™ NDA 21 -ը ուժեղացնում է Nero d’Avola- ի սորտային բնութագրերը: SafOEno ™ NDA 21-ը առանձնացվել է Սիցիլիայի Ներոն դ’Ավոլայի շրջանից Գինու և խաղողի տարածաշրջանային ինստիտուտի կողմից 4-ամյա հետազոտության արդյունքում՝ Սիցիլիայի հեղինակավոր գինու գործարանների հետ համատեղ:
500գ/տուփ
Օգտագործման չափաբաժինը՝ 20 գ/հլ (20 գրամ 100 լ-ին):
Ձեռք բերելու համար զանգահարեք կամ գրեք մեզ։