Սպիրտաչափ АСП-T նախատեսված է սպիրտի չափման համար:
Սպիրտաչափ АСП-T (0-60%) պրոֆեսոնալ, լաբորատոր սարք է` ջրային լուծույթներում էթիլային սպիրտի ծավալի մասնաբաժնի առավել ճշգրիտ չափման համար:
Այս սպիրտաչափը ցույց է տալիս ալկոհոլի տոկոսը 0-ից 60% -ի սահմաններում:
Սպիրտաչափի հետ աշխատելիս պետք է պահպանել մի շարք պայմաններ: Սպիրտաչափը պետք է լինի մաքուր և չոր, որպեսզի ապահովի հետազոտվող նյութի լավ թրջումը: Դրա համար այն ողողում են ջրով և չորացնում: Հետազոտվող սպիրտային լուծույթը լցնում են գլանի մեջ, որի տրամագիծը պետք է մեծ է սպիրտաչափի լայնացած մասի տրամագծից: Հեղուկը պետք է լցնել դանդաղ, գլանի պատերով, որպեսզի մակերեսին չգոյանա փրփուր, գլանը տեղադրում են հորիզոնական մակերեսի վրա: Փորձնական սուզումով հավաքածուից ընտրում են տեսակարար կշռին համապատասխան ինտերվալով սպիրտաչափը: Սպասում են 10 րոպե մինչև հեղուկը և սպիրտաչափը ընդունեն միևնույն ջերմաստիճանը, որը պետք է լինի այն սպիրտաչափի ջերմաստիճանային սանդղակի տիրույթում: Սպիրտաչափը բռնելով նեղ հատվածից զգուշորեն սուզում են հեղուկի մեջ մինչև զգացվի, որ այն սկսել է դանդաղ սուզվել և բաց են թողնում: Սպիրտաչափի և հեղուկի հպման տեղում կատարում են հաշվառումը՝ ըստ սանդղակի և հեղուկի մակերևույթի մինիսկի: Ֆիքսում ենք սպիրտաչափի սանդղակի տվյալը, որից հետո սպիրտաչափը շգույշությամբ բարձրացնում ենք այնպես, որ ջերմաչափի չափիչ մասը ընկղմված լինի հեղուկի մեջ և չափի ջերմաստիճանը: Բոլոր ստացված տվյալները պետք է վերահաշվարկվեն 20 ջերաստիճանի համար:
Արժեքը 9000 դրամ