Կատեգորիա
Գինու տեսակ
Խաղողի տեսակ
Թնդությունը՝
12.5%
Բերքահավաքի տարեթիվը`
2020
Սուլֆիտների առկայություն`
66.17 մգ/դմ³
Շաքարը՝
0.80 գ/դմ³
Տիտրվող թթվայնությունը`
4.12 գ/դմ³
Շշի տարողությունը`
750 մլ
Համադրվող սննդատեսակը`
Խորհուրդ է տրվում վայելել որպես ապերիտիվ կամ ծովամթերքների, սնկային սուսով պաստաների, թռչնամսի, սուշիի հետ։
Արտադրողը

Նկարագրություն՝ Գինին պատրաստված է Արարատի մարզի Տափերական գյուղի՝ 800-1000 մետր ծովի մակարդակից բարձրության գտնվող մեր այգիներում աճող Կանգուն խաղողից։ Արարատյան դաշտի փոփոխական եղանակին  հարմարվող ու ցրտադիմացկուն այս խաղողից ստացվել միներալությամբ հարուստ, թեթև և տեղանքի, խաղողի սորտի առանձնահատկություններն արտահայտող երիտասարդ էլեգանտ գինի։

Գունը՝ ոսկեփայլ, բաց ծղոտագույն։

Բույրը՝ ցիտրուսային մրգերի, ծաղկած խնձորենու և սեխի գրավիչ փունջ։

Համը՝ հարուստ միներալությամբ, հաճելի թթվայնությամբ, թարմացնող։

Պատմությունը՝ Այս սպիտակ անապակ գինին կշոյի քմահաճ քիմքն իր թարմությամբ և կլցնի հոգին։ Այն հարգանքի տուրք է արագիլներին։ Այս ազնվաշուք թռչուններն ու խաղողն Արարատյան դաշտավայրի բնության և մշակույթի անբաժան մասն են։ Ամեն աշնան նորելուկ արագիլները բները լքելիս ճախրում են խաղողի այգիների վրայով, ուր հասուն խաղողն սպասում է այգեկութին։