Կատեգորիա
Գինու տեսակ
Խաղողի տեսակ
Թնդությունը՝
14%
Բերքահավաքի տարեթիվը`
2019
Սուլֆիտների առկայություն`
120 մգ/լ
Շաքարը՝
2.0 գ/լ
Տիտրվող թթվայնությունը`
6.0 գ/լ
Գինեգործը՝
Արտեմ Ջրաղացպանյան
Շշի տարողությունը`
750 մլ
Հնացում`
Չժանգոտվող մետաղյա պահաման 5 ամիս, շշում ոչ պակաս 2 ամիս
Համադրվող սննդատեսակը`
Խորհուրդ է տրվում մատուցել բանջարեղենային աղցանների, խորոված ուտեստների, պիցցայի ու մրգերի հետ:

Արևմտյան Հայաստանից Արարատյան դաշտավայրի հնագույն գինեգործական ավանդույթներով հայտնի պատմական Արմավիր մայրաքաղաքի Բլուր թաղամասի տարածք տեղափոխված մեր պապերը հիմնել են այգիներ, կառուցել գինու հնձան, գետնափոր մառան և ավանդույթի ուժով պատրաստել սեփական գինին՝ փոխանցելով այդ ավանդույթը սերնդեսերունդ: Արևահամ խաղողի, վերամշակման ավանդական եղանակների և ժառանգված ավանդույթների համադրություններից են ստեղծվում Ջրաղացպանյան գինիները, որոնք հասունանում և հնորակվում են 1890-ականներին կառուցված հինավուրց մառանում՝ ձեռք բերելով բացառիկ երանգներ:

Համտեսային նշումներ. Մարմնեղ, տրոպիկական մրգերի, բարբարիսի ու ելակի հարուստ, ներդաշնակ բույրով, համում՝ մարմնեղ, թուրինջի, բարբարիսի, ելակի նրբերանգներով և ներդաշնակ քաղցրությամբ երկարատև հետհամով: