Գինու տեսակ
Թնդությունը՝
12,5%
Սուլֆիտների առկայություն`
+
Շաքարը՝
մինչև 4.0 գ/լ
Տիտրվող թթվայնությունը`
3,5 գ/լ և ավել
Գինեգործը՝
Ալեքսեյ Սապսայ
Շշի տարողությունը`
750 մլ
Հնացում`
Գինին հնացվում է հայկական կաղնուց պատրաստված տակառներում 12-24 ամսվա ընթացքում:
Համադրվող սննդատեսակը`
Խորհուրդ է տրվում դեկանտացիայի ենթարկել մոտ մեկ ու կես ժամվա ընթացքում և մատուցել 18°C ջերմաստիճանում սթեյքի, խոզապուխտի և պինդ պանիրների ուղեկցությամբ:

Այս նրբագեղ գինին պատրաստված է Ոսկեվազի մառանների տարբեր բերքահավաքների լավագույն գինիների ասամբլյաժից: Վանականը օժտված է կարմիր հատապտուղների, սալորի, կաշվի նուրբ երանգներով: Համում զգացվում է մրգային երանգների, նուրբ տանինների և երկարատև ետադարձ համի ներդաշնակությունը: