Այս բարձրորակ մրգային գինին պատրաստվում է Հայաստանի տարածքում աճող թարմ նռից: Կարմիր աղյուսի գույն ունեցող գինին օժտված է հատկանշական նռան բույրով և հարուստ համով: Իր բարձր թթվայնության շնորհիվ, այն գերազանց համադրվում է խորովածի հետ:
Մատուցել 10-12 °C ջերմաստիճանում: