Երասխի Գինու Գործարան

Հիմնադրման տարեթիվ: 1969

Հասցե: Արարատի մարզ, Երասխ համայնք, Ռաֆիկ Օհանյանի 3

Հեռ: +37494 449084, +37494 405767, +37493 405767

Web: www.eraskhwine.com

E. mail: info@eraskhwine.com

Facebook: Eraskh Wine Company

Նկարագրություն

Երասխը Արարատյան դաշտավայրի հարավային կետն է, որտեղ ամենաքաղցր ու համեղ խաղողն է աճում, իսկ ջերմաստիճանի տատանումներն այստեղ հսկայական են: «Երասխի գինու գործարանի» հիմնադիրն ու տնօրենը Հակոբ Հովհաննիսյանն էր: Ըստ Մ. Սեդրակյանի ծրագրի՝ այստեղ այդ ժամանակի բացառիկ կոնյակների արտադրության համար լավագույն կոնյակի սպիրտեր են արտադրվել: Այնուհետև գործարանը սեփականաշնորհվել է գինեգործ Ռազմիկ Թևոնյանի կողմից, ում շնորհիվ պահպանվել են լավագույն ավանդույթները և այդ ժամանակների հնագույն կոնյակի սպիրտերը: