Տուշպա Գինու Մառան

Հիմնադրման տարեթիվ: 1992

Հասցե: Արարատի մարզ, Տափերական համայնք,Պարույր Սևակի 1

Հեռ: +37493 055777

Web: www.tushpawines.com

E. mail: info@tushpawines.com

Facebook:  Tushpa Wine Cellar

Նկարագրություն

Տուշպա գինու մառան, համտեսի սրահը գտնվում է Երևան քաղաքից դեպի հարավ ընկած 35 կմ հեռավորության վրա: Հին հայկական ճարտարապետական ոճով կառուցված սրահը գտնվում է Արարատյան հարթավայրի ամենագեղեցիկ վայրերից մեկում, չքնաղ տեսարան է բացում դեպի բիբլիական Արարատ լեռը: Գինեգործարանը կառուցվել է գինեգործ-գործարար Միհրան Մանասերյանի կողմից։ Նա իր ընտանիքի 4-րդ ներկայացուցիչն է, ով զբաղվում է գինեգործությամբ։