ԵՐԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ ՕՐԵՐ

03 May 2019 / 17:00 – 23:00

04 May 2019 / 17:00 – 23:00

Միջոցառումը կազմակերոպում է ԷվենտՏուրա ընկերությունը «Street-fest» ոճով։ Հայաստանյան և Արցախյան գինեգործները կներկայացնեն շուրջ 200 տեսակ գինիներ, ռեստորանները և սրճարանները կներկայացնեն հայկական և միջազգային խոհանոցին հատուկ կերակրատեսակներ, այս ամենը կուղեկցվի բարձրորակ երաժշտության ներքո։ Այս տարի տարածքը 3 անգամ ընդարձակ է լինելու։ Միջոցառման մուտքն անվճար է։ Գինեգործների ներկայացրած գինիներից օգտվելու համար պետք է ձեռք բերել 6000ՀՀԴ արժողությամբ հատուկ փաթեթները, որոնք իրենց մեջ ներառում են գինու ապակե բաժակ, կտորե հարմարավետ պատյան, տեղեկատվական գրքույք և 7 կտրոն որոնք հնարավորություն են տալիս 7 ամբողջական բաժակ գինի խմել Ձեր նախընտրած գինեգործից, վիճակահանության խաղարկության կտրոն, 20% և ավելի զեղչի կտրոններ՝ մասնակից ռեստորաններից, 40% զեղչ Երևան Զիփ Լայնի մեկ տոմսի համար (միայն այս զեղչն արդեն մոտ 6000 դրամ արժե), ինչպես նաև այլ մեծ զեղչեր: Վաճառվելու են նաև էքստրա կտրոններ 500 ՀՀԴ արժողությամբ, 1 կտրոն = 1 ամբողջական բաժակ գինի Ձեր նախընտրած գինեգործից։

Սարյան և Մոսկովյան փողոցների Պուշկին-Բաղրամյան խաչմերուկների հատված

ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ

ԷվենտՏուրա

Հեռ․: +374-44-23-04-94

Էլ-հասցե։ contacts@eventtoura.org

Կայք: www.eventtoura.org