ՄԱՊ համտեսի սրահ

Աշխատանքային ժամերը: 10:00-22:00
Աշխատանքային օրեր: Երկ-Շբթ
Աշխատանքային սեզոնը: Գարուն, ամառ, աշուն և ձմեռ
Խոհանոցը: Հայկական
Գինիների տեսականին: 22
Հասցեն:  Լենուղի համայնք
Շրջանը: Արմավիրի մարզ
Հեռախոսահամարը: +37410 270630
E. mail: tours@map.am
ՖեյսբուքյանԷջ: MAP Company
Web: www.map.am

www.aramewine.com

Նկարագրությունը:

“ՄԱՊ” ընկերությունը հայկական գինու և կոնյակի արտադրության պատմության մեջ ունի իր ուրույն դերը: Առաջնորդվելով “առաջնահերթը որակ” սկզբունքով`”ՄԱՊ” ընկերությունը,իր գործունեության ողջ ընթացքում,դարձել է իր ոլորտի առաջատար ընկերություններից մեկը:“ՄԱՊ” գինու և կոնյակի գործարանը հիմնադրվել է 1942թ-ին և գտնվում է Արմավիրի մարզի Լենուղի գյուղում:”ՄԱՊ” ընկերության գործարանի տարածքում պարբերաբար կազմակերպվում են զանազան էքսկուրսիաներ,որոնք հյուրերին հնարավորություն կտան ծանոթանալ հայկական գինեգործության և կոնյակագործության աշխարհի հետ:Էքսկուրսիայի ընթացքում հյուրերը կծանոթանան գինու և կոնյակի պատրաստման ժամանակակից տեխնոլոգիաներին,կշրջեն նաև գինու և կոնյակի մառաններով,կծանոթանան թորման և վերամշակման արտադրամասերում իրականացվող աշխատանքներին:Շրջայցից հետո հյուրերը կհամտեսեն ընկերության կողմից ներկայացվող լավագույն գինիներն ու կոնյակները`ծանոթանալով գինու և կոնյակի համտեսի կանոնների հետ:”ՄԱՊ” ընկերությունը իր գործարանի տարածքում կազմակերպում է նաև կորպորատիվ միջոցառումներ,որոնց անցկացման համար այն իդեալական վայր է հանդիսանում: