ՄԱՊ ՓԲԸ

Հիմնադրման տարեթիվ: 1942

Հասցե: Արմավիրի մարզ, գյուղ Լենուղի

Հեռ: +374 10 270630

Web: www.map.am

         www.aramewine.com

E. mail: tours@map.am

Facebook: MAP Company

Նկարագրություն

Հայաստանում խաղողագործության, գինու և կոնյակի արտադրության զարգացման գործում մեծ դեր ունի “Հոկտեմբերյանի Գինու-Կոնյակի Գործարան”-ը, որը հիմնադրվել է 1942թ-ին Լենուղի գյուղում, իսկ 1995թ-ին` սեփականաշնորհումից հետո, վերանվանվել «ՄԱՊ» ՓԲԸ: Այժմ գործարանը հագեցված է ժամանակակից գինեգործական մեքենաներով, զանազան բարձրակարգ տարողություններով, ֆրանսիական, կիպրոսյան և բուլղարական տակառներով, գերմանական պահեստատակառներով և բարձրորակ մասնագետներով:Այս ամենի շնորհիվ «ՄԱՊ» ընկերությունը դարձել է Հայաստանի առաջատար ընկերություններից մեկը, որը տարեկան կարող է արտադրել 14մլն լիտր առաջնակարգ ալկոհոլային խմիչք: «ՄԱՊ» ընկերության խաղողի այգիները սփռված են Արարատյան դաշտավայրում` զբաղեցնելով ընդհանուր 114 հա տարածք:Այստեղ են աճեցվում և մշակվում ավելի քան տասը տեսակի խաղողներ: Հիմնական խաղողատեսակներն են` Կարմրահյութ, Ներկենի, Տիգրանի, Կախեթ, Հաղթանակ, Կանգուն, Ռկածիթելի, Սապերավի և Մուսկատ: