Գոլդեն Գրեյպ ԱրմԱս

Հիմնադրման տարեթիվ: 2007

Հասցե: Արագածոտնի մարզ, գ. Նոր Եդեսիա

Հեռ: +374-11-773774, +374-99-009262

Web: www.armas.am

E. mail: goldengrapearmas@gmail.com

Facebook:  GoldenGrapeArmas

Նկարագրություն

«Գոլդեն Գրեյպ ԱրմԱս»-ը հիմնել է հայրենադարձ Արմենակ Ասլանյանը 2007թ.՝ կյանքի կոչելով բոլոր իղձերը, որոնք խարխսված են գերդաստանի, ժառանգության, մշակույթի ու առաջընթացի միահյուսության վրա: Սկսելով քարքարոտ և չմշակված հողից, ներկայումս ԱրմԱս-ը ունի ընդհանուր 180 հեկտար հողատարածք որից 40 հեկտար հողատարածք մրգատու ծառներ են՝ չրերի, պահածոների պատրաստման համար: ԱրմԱսը վերածնում է հայկական գինեգործության բարի ավանդույթները՝ աշխատելով միայն հայկական տեղական խաղողների հետ որոնցից պատրաստում է 9 տեսակի գինիներ՝6 պրեմիում և 3 ռեզերվ: ԱրմԱս-ի նպատակն է նաև զարգացնել գինու տուրիզմը այն միավորելով գինեգործության հետ: Կազմակերպվում են գինու համտեսներ, տարբեր միջոցառումներ որոնց ընթացքում զբոսաշրջիկները ծանոթանում են Հայկական գինեգործության վերածննդի և ԱրմԱս-ի պատմությանը: