Ոսկեվազի Գինու Գործարան

Աշխատանքային ժամերը: 10:00-18:00
Աշխատանքային օրեր: Երկ-Շբթ
Խոհանոցը: Հայկական
Գինիների տեսականին: 16
Հասցեն: Ոսկեվազ համայնք
Շրջանը: Արագածոտնի մարզ
Հեռախոսահամարը: +37499550970; +37498580970
E. mail: d.sargsyan@voskevaz.am
Ֆեյսբուքյան Էջ: Voskevaz Winery
Web: www.voskevaz.am

Նկարագրությունը:

Բարի գալուստ Ոսկեվազ: Գործարանը գտնվում է մայրաքաղաքից ընդամենը 32 կմ հեռավորության վրա: Այն գինու զբոսաշրջության համար յուրահատուկ մի վայր է, իսկ հյուրընկալությունը ընդգծվում է հոյակապ հեղինակային ճարտարապետությամբ: Տարվա յուրաքանչյուր եղանակին մեր հյուրերին ենք առաջարկում բովանդակալից և ինքնատիպ շրջայց գործարանում: Դուք կծանոթանաք գեղատեսիլ տեղանքի պատմությանը, գինու պատրաստման տեխնոլոգիաներին և առանձնահատկություններին: Գործարանում զբոսնելիս ձեր առջև կբացվեն գործարանի համար հպարտության առարկա հանդիսացող հնամենի կարասների հավաքածուն և հնեցման համար կիրառվող հազվագյուտ բարձրորակ հայկական կաղնուց պատրաստած տակառները: Դե իսկ շրջայցի վերջում կհամտեսեք «Ոսկեվազ» գինիները, որոնք բոլորն, առանց բացառության, արտացոլում են Հայաստանի իրական բնավորությունը: Շրջայցը անհրաժեշտ է ամրագրել նախապես*