Գինու ծագման հարցը վիճարկում են մի քանի երկրներ, այդ թվում՝ Հայաստանը: Հայտնի է, որ Արփա գետի ափին ընկած Արենի գյուղի «Արենի-1» քարանձավում են հայտնաբերել աշխարհի հնագույն գինեգործարանը, որտեղ գինի էին ստանում դեռ 6 հազար տարի առաջ:

Կոնյակն ու գինին հայկական ժառանգության մասն են կազմել, դարձել ազգային արժեք, համարվել վերածննդի և հարստության խորհրդանիշը, իսկ գինու տուրերն ամեն տարի դառնում են առավել հանրահայտ:

«Գինու տուր Հայաստանում»-ը հրաշալի հնարավորություն է ընձեռում ըմբոշխնել հայկական կոնյակն ու գինին հենց տեղում՝ արտադրությունում: Գինու տուրերի ընթացքում կծանոթանաք արտադրության, պահպանման և ըմպելու ավանդույթներին, նաև ավելի խորը կճանաչեք երկրի հարուստ պատմությունն ու մշակութային ժառանգությունը: Կայցելեք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գտնվող պատմա-մշակութային օբյեկտներ, կգնահատեք Հայաստանի յուրօրինակ և ինքնատիպ ճարտարապետությունը:

«Գինու տուր դեպի Հայաստան»-ի գները (գինը նշված է 1 հոգու համար, կիսապանսիոն)

2 հոգի 4 հոգի 6 դրամ 8 հոգի 10 հոգի 10-ից ավելի հոգու համար
374.900 դրամ 296.900 դրամ 263.900 դրամ 251.900 դրամ 240.900 դրամ ըստ հարցման