Հասցե՝ Վայոց Ձորի մարզ, գյուղ Արենի

Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի-Շաբաթ

Աշխատանքային ժամեր՝ 10:00-19:00

Վայոց  Ձորի Արենի գյուղը պատմության մեջ հիշատակվում է Ք.ա. 3-րդ հազարամյակում: Արևաշատ այս գյուղը հայտնի է գինիների լավագույն տեսականիներով: Յուրահատուկ բուրմունքով ու նուրբ համով «Արենի» գինին իր պատվավոր տեղն ունի հայկական ամենահարգի գինիների շարքում: Գյուղի գինու գործարան այցելությունը լավագույնս կապացուցի վերը նշվածը: Արենիում է գտնվում նաև տաղանդաշատ Մոմիկի կառուցած Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցված 1321թ.:

 

Արենի գյուղը շրջապատված լինելով բազում խաղողի այգիներով Հայաստանին նոր բույր ու երանգ է հաղորդում, որի մասին անգամ հռոմեացի պատմիչներն են գրում իրենց աշխատություններում: Հայկական գինու բույրն ու համը դարեր շարունակ  հիշողություն են պահպանում իրենց մեջ: Ք.ա. 5-րդ դարում հույն գրող և պատմագիր Քսենոֆոնը իր «Անաբասիս» աշխատության մեջ հիշատակում է հայկական գինին: Արենին հանդիսանում է հայկական ամենահամեղ գինու օրրանը: Չնայած նրան, որ այս գյուղի խաղողի այգիները կորստյան մատնվեցին 1604թ.-ի տեղի բնակչության բռնի տեղահանումից, սակայն խաղողի ամենադիմացկուն տեսակները պահպանվեցին և բնակավայրը ետ բերեց լավագույն գինեգործի իր երբեմնի համբավը:

Արենին Հայաստանի կարևոր գյուղերից է և գտնվում է Արփա գետի ափին: Գյուղի բնակլիմայական պայմանները նպաստավոր են եղել խաղողագործության և գինեգործության զարգացման համար: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 980 մ բարձրության վրա, ունի կարբոնատային հողատարածքներ և թեժ արև: Այստեղ վայրի խաղողը սկսել են մշակել դեռևս վաղ բրոնզե դարից: Արենիում աճեցնում են երկու տասնյակից ավելի խաղողի տեսակներ, որոնցից սակայն առավել արժեքավոր են  «Արենի» տեսակի տեխնիկական սորտի խաղողը, որից և պատրաստվում է «Արենի» հանրահայտ գինին, որը տարեկան արտադրվում է ավելի քան 300 տոննա և իրացվում ոչ միայն Հայաստանում այլև արտերկրում:

 

Եվ այս գինով է, որ մարդիկ համեմում են իրենց ավանդական ու խրախճանքային սեղանները, միմյանց հաջողություն և բարեմաղթանքներ հղում: