Հնագույն հայկական սորտ է:

Ողկույզը՝ միջին մեծությամբ, 13-17 սմ երկարությամբ, 9-11 սմ լայնությամբ,  հիմնականում կոնաձև և բավականին խիտ:

Պտղամաշկը՝ կոպիտ, պտղամիսը՝ մսալի-հյութալի, հյութը անգույն:

Բերքն օգտագործվում է բարձրորակ կարմիր գինիների պատրաստման համար:

Հասունացման ժամկետը՝ հոկտեմբերի երկրորդ տասնօրյակ:

Մեկ վազի բերքի քանակը՝ 4-5 կգ

Ողկույզի  կշիռը՝ 200-220 գ

Բերքատվությունը՝ 8-12 տ/հա

Պտղահյութի շաքարայնությունը՝ 19-23 %

Տիտրվող թթվությունը՝ 6.5-7.1 գ/լ

Ցրտադիմացկունությունը՝ թույլ: