1.Արարատյան հարթավայրում (Արարատի ու Արմավիրի մարզեր, որտեղ բարձրությունը հաշված ծովի մակերևույթից՝ 800–1100  մ, իսկ 10°C-ից բարձր ակտիվ ջերմաստիճանների գումարը՝ 3900–4300) խաղողագինեգործությունը մասնագիտացված է.

Սեղանի կարմիր և սպիտակ անապակ, կարմիր և սպիտակ բնական կիսաքաղցր գինիներ, կոնյակի գինենյութի արտադրություն:

Տեղաբաշխված հիմնական սորտերն են` Կանգուն, Կախեթ, Կարմրահյութ, Ոսկեհատ, Հաղթանակ, Մեղրաբույր, Ռքածիթելի, Մուսկատ հայկական, Մսխալի, Սափերավի, Տիգրանի, Գառան Դմակ:

  1. Արարատյան հարթավայրի նախալեռնային գոտում (Թալին, Աշտարակ, Աբովյան, որտեղ բարձրությունը հաշված ծովի մակերևույթից՝ 1100–1450 մ, իսկ 10°C-ից բարձր ակտիվ ջերմաստիճանների գումարը՝ 3100–4000) խաղողագինեգործության արտադրությունը մասնագիտացված է.

Սեղանի կարմիր և սպիտակ անապակ, շամպայն, կարմիր և սպիտակ կիսաքաղցր գինիների և կոնյակի գինենյութի արտադրություն:

Տեղաբաշխված հիմնական սորտերն են` Ոսկեհատ, Կանգուն, Հաղթանակ, Սև Արենի, Գառան Դմակ:

  1. Հյուսիսարևելյան գոտում (Բերդ, Իջևան, Նոյեմբերյան, որտեղ բարձրությունը հաշված ծովի մակերևույթից՝ 450–1150 մ, իսկ 10°C-ից բարձր ակտիվ ջերմաստիճանների գումարը՝ 2800–3900) խաղողագինեգործության արտադրությունը մասնագիտացված է.

Սեղանի սպիտակ թեթև անապակ, շամպայն գինիների և կոնյակի գինենյութի արտադրություն:

Տեղաբաշխված հիմնական սորտերն են` Լալվարի, Ալիգոտե, Բանանց, Կանգուն, Ոսկեհատ, Պինո սև, Ռքածիթելի, Շարդոնե, Կաբերնե Սովինյոն:

  1. Դարալագյազի (Եղեգնաձոր, Վայք, որտեղ բարձրությունը հաշված ծովի մակերևույթից՝ 1000–1300 մ, իսկ 10°C-ից բարձր ակտիվ ջերմաստիճանների գումարը՝ 3900–4400) գոտում խաղողագինեգործության արտադրությունը մասնագիտացված է.

Սեղանի կարմիր և սպիտակ անապակ ու կիսաքաղցր գինիների արտադրություն:

Տեղաբաշխված հիմնական  սորտերն են` Սև Արենի, Ոսկեհատ, Տոզոտ, Կախեթ, Կարմրահյութ:

  1. Զանգեզուրի (Կապան, Մեղրի, որտեղ բարձրությունը հաշված ծովի մակերևույթից՝ 600–1400 մ, իսկ 10°C-ից բարձր ակտիվ ջերմաստիճանների գումարը՝ 2800–4800) գոտում խաղողագինեգործության արտադրությունը մասնագիտացված է.

Սեղանի անապակ, կիսաքաղցր, աղանդերային և լիքյորային գինիների արտադրություն:

Տեղաբաշխված հիմնական սորտերն են` Արևիկ, Սպիտակ Ալդարա, Խնդողնի, Կարմիր կոթենի, Հաղթանակ: