Հայաստանում գինու պատմության նախահիմքերը ձգվում են մինչև Նոյի ժամանակաշրջանը, երբ նա, կանգ առնելով Արարատ լեռան վրա, տնկել է առաջին խաղողի որթը /Ծննդոց 9:20/: Հայկական գինու մասին մեկ այլ հնագույն հիշատակման մեջ Հերոդոտի կողմից նշվում է, որ 5-րդ դարում վաճառականները 25 տոննա գինի էին տեղափոխում արմավենու փայտի տակառներով: Սա պատմության մեջ ամենաառաջին հիշատակումն է այն մասին, որ գինին պահպանելու համար կիրառվել են տակառները: Այս տեխնոլոգիաներն էլ մյուս գաղափարների և արժեքների հետ տարածվել են դեպի Կովկաս, Եգիպտոս և Եվրոպա: 1899-ին Շուստովը գնում է Երևանում Թաիրով կոնյակի գործարանը և արդեն 20-րդ դարի սկզբին արտադրում Հայաստանի գինու և սպիրտների 50%-ը: 1921 թ-ին գործարանը վերանվանվում է «Արարատ»՝ դառնալով Սովետական Միության հանրային սեփականությունը: 1922թ-ին ստեղծվում է «Արարատ Հոգաբարձություն»-ը՝ ներառելով իր մեջ Հայաստանի բոլոր գինու գործարանները: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գինու արտադրությունը ընդլայնվեց: 2007 թ-ից սկսած Հայկական գինեգործության զարգացման նոր էջ բացվեց: Խաղողի նոր այգիներ հիմնվեցին, իսկ շուկայում հայտնվեցին ժամանակակից տեխնոլոգիաներով գինի արտադրող նոր կազմակերպություններ: