Ռուսական Կիտ մեդիա ընկերության գլխավոր տնօրեն, «Ալկոէքսպերտ» վերլուծական ընկերության գործադիր տնօրեն, գինու փորձագետ Յուրի Յուդիչն անդրադարձել է հայկական գինեգործության ոլորտին: Արևոտ Երևանում ու մոտակա գինեգործական շրջաններում մի քանի օր անցկացրած Յուդիչը փաստում է, որ հնագույն ժամանակներից Հայաստանում արմատավորված գինեգործությունը մոռացության ու լռության  փուլից հետո, ակտիվ վերածննդի շրջանում է:

«Ես հաճույքով ընդունեցի Հայաստան այցելելու հրավերը, քանի որ վաղուց երազում էի լինել այդ հյուրընկալ երկրում: Գործուղման նպատակը Հայատանի գինեգործության ոլորտին ծանոթանալն էր: Այն կազմակերպել էր Հայաստանի խաղողագործության ու գինեգործության հիմնադրամը: Այն վաղուց չէ, որ ստեղծվել է, սակայն հասցրել է հայտնի դառնալ հայկական գինու՝ ավելի հայտնի դառնալու խթանման միջոցառումներով»,-գրում է նա:

Յուդիչը հիշում է, աստվածաշնչյան լենգենդի համաձայն՝ ջրհեղեղից փրկված Նոյի տապանը կանգ առավ Արարատի ստորոտին, հենց այստեղ էլ Նոյը սկսեց զբաղվել խաղողագործությամբ:

Ինչ էլ որ լինի,  եթե Վրաստանն այսօր պաշտոնապես ճանաչվում է խաղողագործության հայրենիքը, ապա Հայաստանը, իհարկե ոչ առանց հիմքի, վիճարկում է  գինեգործության առաջին հայրենիքը լինելու իրավունքը: Բանն այն է, որ 2011 թվականին Վայոց ձորում՝ Արենիի քարանձավերից մեկում հայտնաբերվեց աշխարհում ամենաահին «գինու գործարանը»: Այստեղ գտել են գինու մամլիչներ, խմորիչներ, դրանց ծագման մոտավոր թիվը՝ մ.թ.ա. 4100 թ.:

National Geographic News-ի փոխանցում է Կալիֆոռնիայի հնէաբանության համալսարանի տնօրենի տեղակալ Գրիգորի Արեշյանի խոսքը. «Սա գինու արտադրության ամենահին հաստատված դեպքն է, և վկայում է  վաղ այգեգործության և խաղողագործության մասին»:

Այսօր Հայաստանում 17.3 հազար հա  խաղողի այգիներ կան, աճեցվում են  մոտ 400 տեղական սորտեր, որոնցից 30 սպիտակ և 25 կարմիր սորտեր են: Հայաստանը ակտիվորեն որոնում և հաջողությամբ գտնում է ազգային սորտեր, դրանցից առավել հայտնի են Արենին  կամ Ոսկեհատը:

Այսօր Հայաստանում գինեգործությունը ճանաչվում է որպես տնտեսության գերակա ճյուղ: Խաղողի նոր այգիների հիմնումը սկսել է մոտ 10 տարի առաջ, այնպես որ կարելի է ասել, որ Հայաստանի գինեգործությունը դեռ շատ երիտասարդ է:

Միաժամանակ երիտասարդ արդյունաբերական արռադրանքը մի շարք հեղինակավոր մրցույթներում, ինչպիսիք են  DECANTER ամսագրի, Mundus Vini, Muscats du Monde, Le Mondial du Rose, Concours Mondial de Bruxelles  և այլն, մրցանականերին է արժանացել:

Գինու փորձագետը եղել է Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Վայոց Ձորի մարզերում գտնվող գինու գործարաններում, համտեսել Արմաս, Կարաս, Ոսկեվազ, Ոսկենի և այլն:

Նա նկատում է, որ բացի պետական ճիշտ քաղաքականությունից, պատմական սովորույթներից, այսօր Հայաստանում գինու վերածննդին նպաստում է  հայերի մենթալիտետը, որոնք վերադառնում են հայրենիք՝  գինու մշակույթը զարգացնելու համար:  Նրանք իրենց մեջ կրում են արդի համաշխարհային գինեգործության պերֆեկցիոնիզմը՝ դա կլինի Իտալիայի, Ֆրանսիայի կամ էլ այլ երկրի ազդեցությունը:

«Բայց միայն դա չէ: Հայրենիք վերադարձած հայերի համար գինին նախ և առաջ հայրենի հողի նկատմամբ իրենց զգացմունքներն արտահայտելու միջոց է: Սերը իր ժողովրդի, իր պատմության, հարգանքը իր արմատների հանդեպ»,-գրել է Յուրի Յուդիչը: