ԱՓԱՐԹԵՆԻ ՍՊԸ

ԱՓԱՐԹԵՆԻ ՍՊԸ

«Ափարթենի» -ն փոքր ընտանեկան գինեգործական ընկերություն է տեղակայված Արմավիրի մարզում։ Գինի պատրաստելու արվեստը ընկերության հիմնադիրները ժառանգել են իրենց պապերից։

դիտել մանրամասները
ԲԱՐԵՎ ՎԱՅՆ ՍՊԸ

ԲԱՐԵՎ ՎԱՅՆ ՍՊԸ

«Բարև Վայն» ընկերությունը, շարունակելով հայկական գինեգործության ավանդույթները, սկսել է իր գործունեությունն այս ոլորտում 2019 թվականի գարնանից։ Ընկերությունը կատարելագործում է հայկական գինեգործության արվեստը` համագործակցելով ֆրանսիացի և գերմանացի պրոֆեսիոնալ և նշանավոր գինեգործների հետ, ովքեր ունեն գինեգործության ոլորտում երկար տարիների փորձ։

դիտել մանրամասները
Բերդաշեն

Բերդաշեն

Բնական գինիներ խաղողի Խնդողնի և Ռկածեթելի տեսակներից:

դիտել մանրամասները
Բերդավանի գինու գործարան

Բերդավանի գինու գործարան

 Բերդավանի գինու գործարան ԲԲԸ

դիտել մանրամասները
Գոլդեն Գրեյպ ԱրմԱս

Գոլդեն Գրեյպ ԱրմԱս

«Գոլդեն Գրեյպ ԱրմԱս»-ը հիմնել է հայրենադարձ Արմենակ Ասլանյանը 2007թ.՝ կյանքի կոչելով բոլոր իղձերը, որոնք խարխսված են գերդաստանի, ժառանգության, մշակույթի ու առաջընթացի միահյուսության վրա: Սկսելով քարքարոտ և չմշակված հողից, ներկայումս ԱրմԱս-ը ունի ընդհանուր 180 հեկտար հողատարածք որից 40 հեկտար հողատարածք մրգատու ծառներ են՝ չրերի, պահածոների պատրաստման համար:

դիտել մանրամասները
Երասխի Գինու Գործարան

Երասխի Գինու Գործարան

Երասխը Արարատյան դաշտավայրի հարավային կետն է, որտեղ ամենաքաղցր ու համեղ խաղողն է աճում, իսկ ջերմաստիճանի տատանումներն այստեղ հսկայական են:

դիտել մանրամասները
Իջևանի գինու, կոնյակի գործարան ՓԲԸ

Իջևանի գինու, կոնյակի գործարան ՓԲԸ

«Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ

դիտել մանրամասները
Հին Արենի գինու գործարան

Հին Արենի գինու գործարան

Վայոց Ձորը հանդիսանում է Հայստանի ամենահին գինեգործական ռեգիոններից մեկը։ Հին Արենի-ն շրջանի ամենահին և ամենամեծ գործարաններից մեկն է։

դիտել մանրամասները
Մաթևոսյան Վայն ՍՊԸ

Մաթևոսյան Վայն ՍՊԸ

"ՄԱԹևՈՍՅԱՆ ՎԱՅՆ" ընկերությունը ընտանեկան գինու արտադրություն է, որի հիմնադիրը հանդիսանում է Վահրամ Մաթևոսյանը: Գինու արտադրությունը իրականացվում է հիմնականում ավանդական եղանակներով: Ընկերությունը վաստակել է բարձրորակ գինիներ արտադրողի համբավ և գրավել հայկական և արտասահմանյան շուկայի սպառողների գնահատումը:

դիտել մանրամասները
ՄԱՊ ՓԲԸ

ՄԱՊ ՓԲԸ

Հայաստանում խաղողագործության, գինու և կոնյակի արտադրության զարգացման գործում մեծ դեր ունի “Հոկտեմբերյանի Գինու-Կոնյակի Գործարան”-ը, որը հիմնադրվել է 1942թ-ին Լենուղի գյուղում, իսկ 1995թ-ին` սեփականաշնորհումից հետո, վերանվանվել «ՄԱՊ» ՓԲԸ:

դիտել մանրամասները
Մարան ՍՊԸ

Մարան ՍՊԸ

Լեռներ, հնագույն Վայոց ձորի տաք արև, երկդարյա հնությամբ արմատներ. սա Մարանն է՝ ընտանիք, պատմություն, գինու արարում: Մարանի ակունքները գալիս են 1828-1830 թթ, երբ Պարսկաստանից Հայաստանի Վայոց Ձորի գավառ վերագաղթվեց Մարանն իր ընտանիքով:

դիտել մանրամասները
Նոյան Տապան Վինյարդս

Նոյան Տապան Վինյարդս

Սեփական խաղողի այգիներ 128 հեկտար։ 108 հեկտարը Արմավիրի մարզում, իսկ 20 հեկտարը Վայոց Ձորի մարզում։

դիտել մանրամասները
Ջրաղացպանյան Վայների

Ջրաղացպանյան Վայների

Գինեգործական ժառանգված ավանդույթների, սերնդեսերունդ փոխանցված հմտությունների կրողն է հանդիսանում Ջրաղացպանյան գինու գործարանը: Արևահամ խաղողի, վերամշակման ավանդական եղանակների և ժառանգված ավանդույթների համադրություններից են ստեղծվում Ջրաղացպանյան գինիները, որոնք հասունանում և հնորակվում են 1890-ականներին կառուցված հինավուրց մառանում՝ ձեռք բերելով բացառիկ համի և բույրի երանգներ:

դիտել մանրամասները
Սարաֆյան գինիներ

Սարաֆյան գինիներ

2016թ.-ից Սարաֆյան ընտանիքի անդամներս որոշեցինք զբաղվել գինեգուծությամբ, քանի որ ցանկություն կար զբաղվել բիզնեսով և ունեինք սեր գինու մշակույթի հանդեպ: Մենք աշխատել ենք հին հայկական գինեգործությունը և նորի լավագույնը համատեղել մեկում:

դիտել մանրամասները
Վան Արդի

Վան Արդի

Վան Արդին ընկերության նպատակն է ստեղծել գինեգործական համալիր, որտեղ կներդաշնակվեն խաղողի մշակումը, գինետուրիզմը, գինեգործական հին և նոր ավանդույթները հայկական հողի, ջրի և արևի բարեբեր միջավայրում:

դիտել մանրամասները
Տուշպա Գինու Մառան

Տուշպա Գինու Մառան

Տուշպա գինու մառան, համտեսի սրահը գտնվում է Երևան քաղաքից դեպի հարավ ընկած 35 կմ հեռավորության վրա: Հին հայկական ճարտարապետական ոճով կառուցված սրահը գտնվում է Արարատյան հարթավայրի ամենագեղեցիկ վայրերից մեկում, չքնաղ տեսարան է բացում դեպի բիբլիական Արարատ լեռը: Գինեգործարանը կառուցվել է գինեգործ-գործարար Միհրան Մանասերյանի կողմից։ Նա իր ընտանիքի 4-րդ ներկայացուցիչն է, ով զբաղվում է գինեգործությամբ։

դիտել մանրամասները